Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Ոնց կարող եմ ասել` գնացեք բողոքի ակցիաների»

«Ոնց կարող եմ  ասել`  գնացեք բողոքի ակցիաների»
06.09.2013 | 00:18

Օրերս ուսման վարձավճարների հարցը կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովում քննարկելու ժամանակ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, թե Հայաստանում շատ քիչ գործարարներ են հասկանում, որ բուհին աջակցելը ծախս չէ, այլ ներդրում: Հետո էլ մյուսներին կոչ արեց նույնպես հետևել նրանց օրինակին: Հայտնի փաստ է, որ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, այսպես ասած, հովանու ներքո է, հետաքրքիր է` տարեկան որքա՞ն գումար է տրամադրում գործարար-պատգամավորը: Մեր զրուցակիցը ինստիտուտի ռեկտոր ՎԱՀՐԱՄ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ է:
-Ֆիզկուլտ ինստիտուտի բյուջեի քանի՞ տոկոսն է գործարարներին «բաժին հասնում»:
-Մենք գործարարներից փող չենք ուզում:
-Գագիկ Ծառուկյանը ձեզ ինչպե՞ս է ֆինանսավորում:
-Մեզ փող չի տալիս, ես իրեն որոշակի առաջարկներ եմ ներկայացնում, ոչ ես եմ ինձ թույլ տալիս, ոչ ինքն է ինչ-որ փողեր տալիս: Նա հիմնականում վերանորոգման, տեխնիկական միջոցների, կահավորման հարցերում է աջակցում: Իրենք բրիգադ են ուղարկում, գործն անում են, մենք չենք իմանում` ոնց են անում, ինչ են անում: Մենք պահանջներ ենք դնում, թե էս հարկը պետք է էս տարի լրիվ վերանորոգվի ու կահավորվի, իրենք գալիս անում են, մենք էլ շնորհակալ ենք:
-ՈՒսման վարձավճարների բարձրացման առնչությամբ Գագիկ Ծառուկյանը նաև հայտարարել է, որ մի մասն էլ իր «ուսերին է վերցնում»:
-Խոսքը լավագույն մարզիկների, սոցիալական վատ պայմաններում ապրող ուսանողների մասին է, նույնիսկ աշխատողների մասին է: Մենք միշտ էլ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամից օգտվել ենք: Ինքն ամեն ինչ անում է:
-Այդքան բան անելուց հետո չի՞ առաջարկել ուսանողներին և դասախոսներին ԲՀԿ-ական դարձնել:
-Չէ, երբեք, այդ հարցը չի քննարկվել: Մեր ինստիտուտում կան ՀՀԿ-ականներ, «Ժառանգության» անդամներ, դաշնակներ: Ինձ համար բոլորը հավասար են: ՈՒղղակի ասել եմ` ինստիտուտում ագիտացիա չանել: Ես ինձ թույլ չեմ տվել մեկին ասել, որ անդամագրվի ԲՀԿ-ին:
-Դուք ԲՀԿ-ական եք։ Վաղո՞ւց:
-Շատ վաղուց: Դե ես չէի կարող չլինել, որովհետև դա սպորտի կուսակցություն է:
-Դուք ասել եք, որ ձեր բուհից ոչ մեկը ուսման վարձավճարներից չի բողոքում, այդքան ապահովվա՞ծ են, թե՞ հույսը Գագիկ Ծառուկյանն է:
-Ես հավաքել եմ առաջին կուրսեցիներին ու ասել եմ, որ այսպիսի հարց է քննարկվելու ԱԺ-ում, ի՞նչ առաջարկություն ունեք, ոչ մեկը չի դժգոհել, բողոքել: Այսքան ժամանակ ոչ ինձ թույլ եմ տվել ասել` գնացեք դասադուլի, ոչ էլ` մի գնացեք: Մեր մասնագիտությունն ուրիշ թեքում ունի: Բոլորը առավոտից մինչ երեկո մարզադահլիճներում, մրցումներում են: Ոնց կարող եմ ես ասել` գնացեք բողոքի ակցիաների: Բայց չեմ էլ ասել` դու «Ժառանգություն» ես, մի գնա: Շնորհակալ եմ Գագիկ Ծառուկյանին, որ երբեք չի ստիպել կուսակցական դարձնել այս կամ այն աշխատողի կամ ուսանողի: Ինքը հոգով-սրտով նվիրված է սպորտին:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2190

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ